Յուլիա Տիմոշենկոն ազատ է արձակվել

Ուկրաինայի խորհրդարանը որոշում է ընդունել Ուկրաինայի նախկին վարչեպտ Յուլիա Տիմոշենկոյին  քրեական պատասխանատվությունից ազատելու մասին:

Ինչպես տեղեկացնում է Ռիա-նովոստին ‘ հղում կատարելով նախկին վարչապետի մամուլի քարտուղարին, Յուլիա Տիմոշենկոն ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադայում օրինագիծ է առաջ քաշվել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի իմպիչմենտի մասին: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru–ն, օրինագծի տեքստը փետրվարի 21-ին հրապարակվել է Գերագույն ռադայի պաշտոնական էջում:

Օրինագծի հեղինակը կառավարող Ռեգիոնների կուսակցության ֆրակցիայից Նիկոլայ Ռուդկովսկին է, ով ղեկավարում է Ուկրաինայի սոցիալիստական կուսակցությունը:

Գերագույն Ռադայի պատգամավորներն օրենք են ընդունել, որով վերադրաձվում էր երկրի 2004թ-ի սահմանադրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում