Արսեն Ավակովը նշանակվել է Ուկրաինայի ՆԳ նախարար

Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Բատկիվշինա» խմբակցության պատգամավոր Արսեն Ավակովը նշանակվել է երկրի ներքին գործերի նախարար: Ինչպես հաղորդում է Ukrinform.ua-ն, այս  որոշմանը փերտրվարի 22-ին կողմ է քվեարկել 275 պատգամավոր: Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնին հավակնել է նաև Սերգեյ Տրիպկոն, ով սակայն հանել է իր թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում