Եվգենի Պլյուշչենկոն վիրահատության կենթարկվի

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն նոր վիրահատության կենթարկվի: Նրա վիրահատությունը նախատեսված է մարտի սկզբին:«Այո, ես կարող եմ շարժվել, նստել, կանգնել, պառկել: Այդ ամեն ես նորմալ անում եմ, սակայն ես սուր ցավեր ունեմ: Այդ պատճառով պետք է մի բան անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ Պլյուշչենկոյի խոսքերը մեջբերում է ռուսական Առաջին ալիքը:

Եվգենի Պլյուշչենկոն հրաժարվել է ելույթ ունենալ Սոչիի օլիմպիական խաղերի տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում: Նա արդեն մեկ ոսկե մեդալ է նվաճել Սոչիի Օլիմպիական խաղերում՝ Ռուսաստանի հավաքականի հետ, թիմային մրցաշարում: Ազատ ծրագրում ոչ այնքան հաջող ելույթից հետո նա հայտարարել էր, որ մեջքի ցավեր ունի: Պլյուշչեկոյի այս որոշումը մեծ արձագանք առաջացրեց միջազգային ԶԼՄ-ներում և ռուսաստանցի մարզասերների շրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում