Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել

Եգիպտոսի կառավարությունը փետրվարի 24-ին հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով եգիպտական «Բաուաբ ալ Ահրամ» կայքը, այս մասին հայտարարել է վարչապետ Հազիմ ալ Բաբլաուին՝ ավելացնելով, որ հրաժարականը ներկայացվել է երկրի ժամանակավոր նախագահին: Ավելի վաղ լրատվամիջոցները տե ղեկացրել էին, որ Բաբլաուին իր կառավարության բոլոր անդամների հրաժարականի մասին պատրաստվում է հայտարարել առաջիկա ժամերի ընթացքում:

Լուրեր են շրջանառվում, որ Բնակարանաշինության նախարար Իբրահիմ Մահլաբիին հանձնարարվել է ձևավորել նոր կառավարություն, սակայն նախարարը դեռ լուրը չի հասատատել: Նա «Բաուաբ ալ Ահրամ»-ին պատասխանել է, որ լուրը չի համապատասխանում իրականությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում