Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ապրում Է Լոնդոնի ամենաաղտոտված փողոցում
Նմանատիպ
Բուքինգհեմյան պալատի շրջակա օդի աղտոտվածության մակարդակը ամենաբարձրն Է Լոնդոնում եւ չորս անգամ գերազանցում Է եվրոպական ստանդարտներով թույլատրելի սահմանափակումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 24-ին գրել Է բրիտանական Daily Telegraph թերթը:
Ինչպես նշում Է հրատարակությունը, Գրոսվերնոր Փլեյս փողոցի մեկ խորդանարդ մետր օդում, փողոց որը գտնվում Է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու նստավայրի մոտ, պարունակում Է 152 միկրոգրամ ազոտի երկօքսիդ, ինչը գրեթե չորս անգամ ավելի Է 40 միկրոգրամ թույլատրելի նորմայից:
«Ճնշիչ Է այն փաստը, որ հարյուր հազարավոր կամ նույնիսկ միլիոնավոր զբոսաշրջիկներ եւ Լոնդոնի բնակիչներ ամեն տարի տառապում են օդի բարձր մակարդակի աղտոտվածությունից»,-ասել Է շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող «Մաքուր օդ Լոնդոնում» կազմակերպության ղեկավար Սայմոն Բիրքեթը:
Օդի աղտոտվածության մակարդակով երկրորդ տեղն զբաղեցնում Է Լոնդոնի կենտրոնական ամենաաշխույժ փողոցներից մեկի՝ Օքսֆորդ-սթրիթի մի հատվածը: Մարմարե կամարից ոչ հեռու, փողոցի արեւմտյան մասում, մեկ խորանարդ մետր օդում գրանցվել Է 150 միկրոգրամ ազոտի երկօքսիդ:
Օքսֆորդ-սթրիթին հաջորդում Է Քոքսփեր-սթրիթը՝ փողոց, որը գտնվում Է Թրաֆալգարյան հրապարակից ոչ հեռու (մեկ խորանարդ մետրում՝ 138 միկրոգրամ):
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ամենաաղտոտված օդով մյուս վայրերի թվում են զբոսաշրջիկների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող Բրիտանական թանգարանը, Ազգային թատրոնը, Քովենթ գարդեն թագավորական թատրոնը, Վեսթմինսթերյան պալատը, ինչպես նաեւ մադամ Թյուսսոյի թանգարանի մոտ գտնվող փողոցները:
Ազոտի երկօքսիդը օդ Է արտանետվում դիզելային վառելիքի այրումից: Ուստի, կարծում Է Բիրքեթը, Լոնդոնի կենտրոնում հարկավոր Է արգելել դիզելային շարժիչներ ունեցող ավտոմեքենաների երթեւեկությունը: Այդ արգելքը գործում Է, օրինակ՝ Բեռլինի կենտրոնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում