Եվրամիությունը պատրաստ Է Ուկրաինային օգնություն ցուցաբերել 1 մլրդ եվրոյի չափով

Եվրամիությունը պատրաստ Է Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերել 1 մլրդ եվրոյի չափով պայմանով, որ երկիրը բարեփոխումների ծրագիրը համաձայնեցնի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ստրասբուրգում լրագրողներին հայտնել Է բյուջեի հարցերով եվրակոմիսար Յանուշ Լեւանդովսկին:

«Մենք ի վիճակի ենք մակրոտնտեսական օգնություն տրամադրել: Սկզբում խոսվում Էր 600 մլն եվրոյի մասին, բայց ներկայում այն կարող Է լինել արդեն 1 մլրդ եվրո, այսինքն՝ այն գումարը, որն անհրաժեշտ Է Ուկրաինային, քանի դեռ իրադրությունը չի կայունացել: Բայց մենք կարող ենք այդ անել՝ միայն տեղեկատվություն ունենալով այն մասին, թե ինչ Է լինելու երկրի ֆինանսների հետ»,-նշել Է նա:

Լեւանդովսկու խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պետք Է արագորեն բանակցություններ սկսեն ԱՄՀ-ի հետ: «Եթե դա տեղի ունենա, ապա օգնության առաջին մասնաբաժինը կարող Է համաձայնեցվել արդեն մարտին»,-ասել Է նա:

Եվրակոմիսարը հավելել Է, որ ապագայում Ուկրաինան կարող Է ակնկալել նաեւ առանձին պետությունների ու եվրոպական ֆինանսական հաստատությունների օգնությունը: Նրա խոսքով՝ այդ հարցերը Եվրամիությունում ծրագրում են քննարկել ապրիլի 1-ի հանդիպմանը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, փետրվարի 25-ին Եվրախորհրդարանում ելույթ ունենալով պատգամավորների առջեւ, հայտարարել Է, որ Միջազգային ֆինանսական հաստատությունները պետք Է հնարավորություն գտնեն օգնելու Ուկրաինային: «Ես կոչ եմ անում միջազգային ֆինանսական հաստատություններին՝ Ուկրաինային աջակցելու ուղիներ գտնել»,- ասել Է նա՝ ընդսմին չնշելով կոնկրետ թվեր: Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել Է, որ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չի կարող կասկածի տակ դրվել»: Բառոզուն նաեւ դիմել Է ԵՄ-ի գործընկերների ն, «հատկապես Ռուսաստանին՝ կոչ անելով կառուցողականորեն աշխատել Եվրամիության, որպեսզի միասնական Ուկրաինան կկարողանա դառնալ Եվրոպայում կայունության երաշխավորը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում