Դավութօղլուն թուրքական ուղերձները հասցրել է Կիև

Թուքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով Ղրիմում ընթացող զարգացումների հետ կապված շտապ մեկնել է Կիև, հանդիպումներ է անցկացնում Ուկրաինայի նոր ղեկավարության հետ: Ինչպես հաղորդում է ‘ վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Դավութօղլուն մարտի 1-ին Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Ղրիմի թաթարների մեջլիսի նախկին խոսնակ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուսթաֆա Աբդուլմեջիդ Քըրըմօղլուն:

Կարդացեք նաև՝ Դավութօղլուն շտապում է Ուկրաինա

Կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող ծանր ներքաղաքական վիճակը և գնահատել այդ զարգացումներում Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը:

Երկօրյա այցով Կիևում գտնվող Դավութօղլուն նախատեսում է հանդիպել նաև Ուկրաինայի իր գործընկերոջ, վարչապետի և կառավարության կազմում չընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում