Թուրքիայում հայտնաբեվել են ցեղասպանված հայերի նոր հետքեր

Փետրվարի 28-ին թուրքական լրատվամիջոցները հայտնեցին հնագետների կողմից Զերզիֆան պատմական ամրոցի տարածքում հայկական դիակների հայտնաբերման մաիսն:

Սկզբում նշվում էր, որ հնագետները Դիարբեքիր և Մարդին քաղաքների միջև ընկած տարածքում հայտնաբերել են տասնյակ մարդկանց դիակներ:Թուրքական մամուլի առաջին հրապարակումներում նշվել էր, որ մնացորդները պատկանում են անցյալ դարի իննուսունական թվականներին մահապատժի ենթարկված հանցագործներին: Սակայն որոշ ժամանակ անց լրատվական գործակալություններից շատերը հրաժարվեցին այդ տեղեկատվությունից: Այս մասին տեղեկացնում է Православие.Ru-ն:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության գծով կազմակերպության աջակցությամբ Դիարբեքիրում անցկացվել է դատա-բժշկական հետաքննություն, որի արդյունքում նշվել է սկզբանական ինֆորմացիայի և տարեթվի անճշտության մասին: Նշվում է, որ այդ ոսկորները 20-րդ դարի 20-ական թթ-ից է մնացել:

Հիշեցնենք, որ Զերզիֆանի ամրոցը պատմաբաններին հայտնի է, որպես Ցեղասպանության օրերին հարյուրավոր հայերի ոչնչացման վայր, ուստի մեծ է հավանականությունը, որ այդ ոսկորները պատկանում են հենց հայերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում