Մաքսային միության հիմնադիր երկրների ղեկավարները կրկին կհանդիպեն

Մոսկվայում մարտի 5-ին Մոսկվայում տեղի կունենա Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի՝ պետությունների ղեկավարների մակարդակով հերթական հանդիպումը, այս մասին հայտնում է Казинформ գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությունը:
«Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները կայանալիք հանիպմանը կքննարկեն առանցքային հարցեր, որոնք առնչվում են Մաքսաին Միությանն ու միասանական տնտեսական տարածությանն ինտեգրման հարցերին, ինչպես նաև 2015 թվականի հունվարի 1-ին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի նախապատրաստական աշխատանքներին», նշվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում