Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները Եվրոպային կհասցնեն տնտեսական աղետի

Ռուսաստանի դեմ Եվրամիության տնտեսական պատժամիջոցները Եվրոպայի համար կվերածվեն տնտեսական աղետի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ «Նովոստիին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը:

«Եթե խոսենք Եվրամիության կողմից տնտեսական պատժամիջոցների մասին, ապա նրանց համար դա կատարելապես կվերածվի տնտեսական աղետի, քանի որ ռուսաստանյան գազի մատակարարումների դադարեցումը տեսանելի ապագայում չի կարող փոխհատուցվել, դա կնշանակի Էներգակիրների գների աճ Եվրոպայում, ինչը շահավետ Է ամերիկացիներին»,- նշել Է Գլազեւը:

«ԱՄՆ-ը Եվրամիությանը դիտավորությամբ դրդում Է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների, որպեսզի ռուսական գազի փոխարեն ուղարկի իր գազը, որն այժմ նրանք արդյունահանում են թերթաքարերի հանքավայրերում»,- ասել Է նա: Սակայն, Գլազեւի խոսքով՝ Ռուսաստանի համար նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում դա սոսկ առավելություն կլինի, որովհետեւ ՌԴ-ն ավելի շատ գազ կվերամշակի երկրի ներսում եւ ավելի շատ կարտադրի քիմիական ապրանքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում