Թաթարները Ղրիմի անբաժանելի մասն են. Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նախաձեռնությամբ Ուկրաինայում և Ղրիմում իրադարձությունների հետ կապված հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է  «Անատոլու» լրատվական գործակալությունը, հղում կատարելով թուրք վարչապետի աշխատակազմին, հաղորդել է, որ Էրդողանը Պուտինին ասել է, որ Ուկրաինայում ճգնաժամի հետ կապված վերջին խոսքը պետք է պատկանի այդ երկրի ժողովրդին: Էրդողանն ընդգծել է, որ թաթարները Ղրիմի անբաժանելի մասն են: Նա նշել է, որ անհրաժեշտ է հող նախապատրաստել թաթարների, ռուսների և ուկրաինացիների խաղաղ համակեցությունն ապահովելու համար:

Կարդացեք նաև՝ Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թուրք վարչապետը նաև նշել է, որ Ուկրաինայում անկայուն իրավիճակի խորացումը բացասական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա, և որ ճգնաժամի կարգավորման ժամանակ անհրաժեշտ է պահպանել միջազգային իրավունքի և միջպետական հարաբերությունների սկզբունքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում