ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինային 11 մլրդ եվրո տրամադրել

Եվրահանձնաժողովը պատրաստ Է երկու տարվա ընթացքում 11 մլրդ եվրո տրամադրել Ուկրաինային: Այդ մասին  մարտի 5-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն:

«Այսօր Եվրահանձնաժողովը որոշել Է Ուկրաինային աջակցման միջոցառումների փաթեթը: Օգնության փաթեթը կարող Է առաջիկա երկու տարում կազմել առնվազն 11 մլրդ եվրո՝ Եվրամիության բյուջեից եւ ԵՄ-ում բազավորված միջազգային ֆինանսական ինստիտուտների բյուջեից»,-ասել Է Բառոզուն Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

Եվրահանձնաժողովի ֆինանսական օգնության պայմանը կլինի Ուկրաինայի կողմից Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնագրի ստորագրումը:

«Բայց մենք ակնկալում ենք Ուկրաինայից, վարչապետն ասել Է այդ մասին, ես ակնկալում եմ, որ Ուկրաինան կստորագրի ԱՄՀ-ի հետ համաձայնագիրը: Եթե այդ համաձայնագիրն ստորագրվի, այն կլինի այս ծրագրի զարգացման պայմանը»,-հավելել Է Բառոզուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում