Տեղի է ունեցել գազի ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ նիստը

Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել գազի ժամանակավոր հանձնաժողովի 2-րդ նիստը, որը, ինչպես և առաջինը, եղել է կազմակերպչական բնույթի:

«Խմբերում ուժերի ներկայացվածության հավասարակշռությունն ապահովվեց, որ չլինի իշխանական ու ոչ իշխանական, ոլորտները բաժանվեցին, որից հետո արդեն հաջորդ նիստին ամեն մի խումբը կներկայացնի իր ծրագիրը’ հարցաշարերով ու հարցադրումներով հանդերձ»,-«Հրապարակ»-ին ասել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը հանձնաժողովի նախագահի տեղակալն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում