Ջեյմս Ուորլիքն ավարտել է Շվեդիա կատարած այցը

Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների պալատի ներկայացուցիչները հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմամբ: Աս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանապագահ Ջեյմս Ուորլիքը:

ԱՄՆ համանախագահը նաև շնորհակալություն է հայտնել երկրին ու ԱԳ նախարար Կարլ Բիլդտին’ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ակտիվորեն ներգրավվածության համար: «Եկեք միասին շարունակենք մեր աշխատանքը Հարավային Կովկասում»,- գրել է Ուորլիքը:

Շվեդիան Մինսկի խմբի անդամ պետություն է: Ուորլիքը տեղեկացրել է, որ Շվեդիայում է խորհրդատվությունների համար: Ավելի վաղ նա տեղեկացրել էր նաեւ ՄԽ անդամ Թուրքիա մեկնելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում