Գարիբաշվիլին խնդրել է ԵՄ-ին քննարկել Վրաստանի հարցը

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հատուկ նամակով դիմել Է Եվրամիության անդամ երկրների ղեկավարներին՝ խնդրելով քննարկում սկսել Վրաստանի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը, հայտնել Է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Թամար Բերուչաշվիլին:

«Ղրիմի իրադրությունը վրդովեցնում Է մեզ: Անհրաժեշտ Է, որ միջազգային հանրակցությունը համախմբվի Ռուսաստանի այդ գործողությունների դեմ: Երկխոսություններ են ընթանում բոլոր մակարդակներով: Այսօր Բրյուսելում կկայանա Եվրամիության երկրների գագաթնաժողովը, և ես ցանկանում եմ հայտնել, որ Վրաստանի վարչապետը հատուկ նամակով դիմել Է նրանց, որպեսզի Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հետ միասին քննարկում սկսվի նաև մեր երկրի եվրաինտեգրացման հեռանկարների շուրջ: Վրաստանը մեկ անգամ ևս հավաստում Է, որ ընթանում Է ժողովրդավարության զարգացման և առաջընթացի ճանապարհով»,-հավելել Է Բերուչաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում