Թուրքիայում հայտնել են նախագահական ընտրությունների օրը

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտարարել է երկրում երկու փուլով կայանալիք նախագահական ընտրությունների ժամկետները: Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը, նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա 2014 թվականի օգոստոսի 10-ին, իսկ երկրորդ փուլը’ օգոստոսի 24-ին:

Առաջին անգամ նախագահական ընտրություններին կկարողանան մասնակցել երկրից դուրս գտնվող քաղաքացիները: Նրանք կքվեաևկեն հուլիսի 31-ին և օգոստոսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում:

Նախքան նախագահական ընտրությունների անցկացումը երկրում մարտի 30-ին սպասվում են խորհրդարանական ընտրություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում