Ադրբեջանում փլուզվել է Հեյդար Ալիևի անվան զբոսայգու կամարը

Ադրբեջանի Խըրդալան քաղաքում բոլորովին վերջերս վերանորոգված Հեյդար Ալիևի անվան զբոսայգու մուտքի կամարը փլուզվել է: Այս մասին  հայտնում է haqqin.az լրատվական կայքը:

«Ուշագրավ է, որ զբոսայգու մուտքը զարդարող կամարը տեղադրվել էր ընդամենը մի քանի օր առաջ: Մինչ այդ այստեղ կանգնած էր այլ կամար, բայց, չգիտես ինչու, տեղական իշխանությունները որոշել էին այն քանդել», -գրում է կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում