Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը վնասվածք է ստացել

Ադրբեջանի զինված ուժերում հերթական արտակարգ միջադեպն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է axar.az լրատվական կայքը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության արևմտյան շրջաններում տեղակայված զորամասերից մեկի 20-ամյա զինվոր Էլմիր Սարդար օղլու Հուսեյնովի ձեռքում փամփուշտ է «պայթել»: Արդյունքում աջ ձեռքի երեք մատները կորցրած զինվորը տեղափոխվել է հոսպիտալ:

Էլմար Հուսեյնովը ժամկետային զինծառայության է զորակոչվել Աղջաբեդի շրջանից: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայստատել է փաստը:

2014 թ. սկզբից մինչեւ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 12 զինծառայող, որոնցից 8-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 19 զինծառայողներ վիրավորվել կամ վնասվածքներ են ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում