Ադրբեջանցի ընտանիքը խաղաղություն և հանգստություն է գտել Երևանում

«Վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ մենք ձերբազատվել են վախից: Հանգիստ ապրում ենք, շփվում հարևանների հետ, խանութներ գնում, մարդկանց հետ խոսում: Երևանը խաղաղասեր մարդկանց քաղաք է, իսկ հայերը’ մեծ սրտով բարյացակամ ժողովուրդ»:

Վերոնշյալ խոսքերի հեղինակն ադրբեջանցի Ջավիդ Օրուջևն է: Սույն թվականի հունվարի 29-ին նա իր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ հայ-վրացական սահմանում անցել է Հայաստանի տարածք և օգնություն խնդրել հայկական կողմից:

Voskanapat.info կայքի խմբագիր Լևոն Մելիք-Շահնազարյանի հետ զրույցում նա պատմել է, որ իր ընտանիքը միայն Հայաստանում կարող է իրեն անվտանգ զգալ: «Սա միակ վայրն է, որտեղ Ալիևի ձեռքերը չեն կարող մեզ հասնել: Մենք հասկանում էինք, որ Եվրոպայում նրանք ամենուր ունեն մարդասպան իդրիսներ (Իդրիսն այն մարդն է, ով սպառնացել է Օրուջևի ընտանիքին – խմբ.): Իսկ Հայաստանը նրանց համար անհասանելի երկիր է… Ահա թե ինչու ենք ընտրել Հայաստանը», – պատմում է Ջավիդ Օրուջևը:

Նրա խոսքերի համաձայն, Ադրբեջանում ինքն աշխատում էր անվտանգության ծառայություններ ապահովող «Բետա» ընկերությունում և պաշտպանում է Նասիբ Հասանովի գրասենյակը: Վերջինս ազգությամբ քուրդ է և հանդիսանում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ստվերային բիզնեսների համակարգող-գործընկերներից մեկը: Նրա հետ ունեցած խնդիրների պատճառով Օրուջև հայտնվել է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունում, որտեղ նա տանջանքների է ենթարկվել: Այնուհետև Օրուջևի ընտանիքը փորել է հաստատվել Նորվեգիայում, որտեղից, սակայն, նրանց վտարել են: Ճարահատյալ, Ջավիդն ու նրա կինը որոշել են ապաստան գտնել Հայաստանում:

 

Լուսանկարում քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն ու Ջավիդ Օրուջևի ընտանիքն են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում