Գերագույն ռադան դիվանագիտական եւ ռազմական օգնություն Է խնդրել անվտանգության երաշխավոր պետություններից

Գերագույն ռադան ընդունել Է որոշում, որով դիմել Է Ուկրաինայի անվտանգության երաշխավոր պետություններին, ներառյալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը, Ուկրաինայի տարածքային ամբողջականության ապահովման իրենց պարտավորությունները կատարելու խնդրանքով:

Թիվ 4390 որոշման օգտին քվեարկել Է 263 ժողովրդական պատգամավոր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին:

«Ուկրաինայի խորհրդարանը դիմում Է Բուդապեշտի համաձայնագրի երաշխավոր երկրներին՝ կատարելու իրենց պարտավորությունները՝ ձեռնարկելու քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական միջոցներ՝ պահպանելու համար երկրի ամբողջականությունը»,- ասված Է հայտարարության տեքստում:

Ժողովրդական պատգամավորները նաեւ դիմել են Ռուսաստանի Դաշնությանը՝ Ղրիմից իր զորքերը դուրս բերելու եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու պահանջով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում