Ուկրաինական բանակը բերվել Է լիակատար մարտական պատրաստության վիճակի.Վիտալի Յարեման

Ուկրաինական բանակը բերված Է լիակատար մրատական պատրաստության վիճակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երկրի կառավարության նիստում հայտնել Է Գերագույն ռադայի կողմից նշանակված առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման:

«Զինված ուժերը, չնայած բարդ իրադրությանը, բերված են լիակատար մարտական պատրաստության վիճակի, սկսվել են համաուկրաինական զորավարժություններ»,- նշել Է նա:

Յարեման նաեւ հայտնել Է, որ մշակվում Է ներքին զորքերի հիմքի վրա Ուկրաինայի ազգային գվարդիայի ստեղծման հարցը: «Ես համոզված եմ՝ այս բարդ ժամանակներում բանակը կկատարի Ուկրաինայի հանդեպ իր բարձր պարտականությունը, չնայած այն բանին, որ վերջին չորս տարվա ընթացքում իրականացվել Է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտանության խախլմանն ուղղված սիստեմային դիվերսիա»,- նշել Է փոխվարչապետ Յարեման, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում