ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի նախագծում առաջարկել Է դատապարտել Ղրիմի հանրաքվեն

Համաշխարհային հանրակցության կողմից Ղրիմի հանրաքվեի արդյունքները չճանաչելը Ուկրաինայի իրադրության վերաբերյալ բանաձեւի նախագծի հանգուցային դրույթներից մեկն Է, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացվել Է ամերիկացիների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստից հետո լրագրողներին հայտնել Է այդ կազմակերպությանն առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը:

«Ես կարծում եմ՝ կարեւոր Է, որ բանաձեւի նախագիծը ներառում Է հանգուցային բաղադրիչները՝ աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը, Ղրիմի հանրաքվեի անօրինականության արձանագրումը, որն անցկացվում Է առանց Ուկրաինայի համաձայնության, համաշխարհային հանրակցությանն ուղղված կոչը՝ չճանաչել այդ անօրինական հանրաքվեի արդյունքները»,-հայտարարել Է Փաուերը:

Նրա խոսքով՝ Ղրիմում նշանակված կիրակնօրյա հանրաքվեն, ի տարբերություն Ուկրաինայի մայիսի 25-ի նախագահական ընտրությունների, անօրինական Է եւ ոչնչով արդարացված չԷ: «Ղրիմում ցանկացած հանրաքվե պետք Է անցկացվի Ուկրաինայի օրենսդրության շրջանակներում, եւ ԱՄՆ-ը, մյուս երկրների հետ միասին, կոչ Է անում կանգնեցնել այն»,-հավելել Է նա:

«Ես հուսով եմ, որ Ռուսաստանը լսել Է Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ի ձայները, որոնք այսօր հանդես են եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պահպանելու օգտին»,-ասել Է դիվանագետը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրանայի իրադրության վերաբերյալ ԱԽ-ին ներկայացված բանաձեւի նախագիծը «կարող Է ցույց տալ այն մեկուսացման աստիճանը, որում հայտնվել Է Ռուսաստանը՝ ընթանալով հիմնախնդրի լուծման ոչ խաղաղ ճանապարհով»:

Ավելի վաղ ՄԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայալ Գրանտը լրագրողներին հայտնել Է, որ Անվտանգության խորհրդում Ուկրաինայի իրադրության վերաբերյալ բանաձեւի ամերիկյան նախագծի շուրջ քվեարկությունը տեղի կունենա մարտի 15-ից ոչ ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում