ԵԽ պատգամավորները Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին դիտորական առաքելություն ուղարկելու պահանջ են ներկայացրել ԵՄ

Եվրոպայի խորհրդարանի 18 անդամներ Եվրամիությունից պահանջել են, որպեսզի մարտի 30-ին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ուղարկվի դիտորդական առաքելություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականները:

Տարբեր քաղաքական կուսակցությունները ներկայացնող անդամները նամակ են ուղել ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին և ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով պատասխանատու Շտեֆան Ֆյուլեին: Նամակում նրանք ընդգծել են, որ Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումները ի հայտ են բերել լուրջ խնդիրներ երկրում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում: Այդ իսկ պատճառով նրանք անհրաժեշտ հրամայական են համարում ընտրություններին ԵՄ դիտորդական առաքելություն ուղարկելը: Խորհրդ արանականներն ընդգծել են ընտրությունների արդար և ազատ լինելու նախապայմանը:

Թուրքիայում մարտի 30-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման ընտրություններ: Մի քանի ամիս անց’ օգոստոսին, Թուրքիայում առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ կընտրեն երկրի նախագահին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում