Ուկրաինայում մասնակի զորահավաք Է սկսվել

Ուկրաինայի խորհրդարանը մարտի 17-ին հաստատել Է Գերագույն ռադայի կողմից երկրի նախագահի պաշտոնակատար հաստատված Ալեքսանդր Տուրչինովի հրամանագիրը «Մասնակի զորահավաքի մասին»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան օրենքը պաշտպանել Է 275 պատգամավոր:

Հրամանագրի համաձայն՝ մասնակի զորահավաքը կատարվում Է Ուկրաինայի բոլոր մարզերի տարածքում, ինչպես նաեւ Կիեւում: Ղրիմի եւ Սեւաստոպոլի տարածքում զորահավաքն «իրականացվում Է այն քաղաքացիների թվից, ովքեր կամավոր ցանկություն են հայտնել զորակոչված լինել զինվորական ծառայության, այդ թվում՝ զինվորական կոմիսարիատներ եւ զորամասեր ժամանելու միջոցով»:

Զորահավաքը կատարվում Է հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 45 օվրա ընթացքում, մարտի 17-ին հայտնել Է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Անդրեյ Պարուբիյը՝ զեկուցելով խորհրդարանում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՄՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում