ԵՄ-ի նախագահին հենց թիմակիցներն են արգելել Ռուսաստան այցելել. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան օպերատիվ կերպով արձագանքել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի դիմումին՝ այցելելու Ռուսաստան, սակայն նրան հենց իր թիմակիցները չեն թողել: Այս մասին նշվում է ՌԴ-ի ԱԳՆ-ի հասարակության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:

«Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմեպեյը դիմել էր մարտի 17-ին ՌԴ արտահերթ այց կատարելու համար: Այցի նպատակը այս շաբաթվա վերջին նշանակված ԵՄ-ի բարձրագույն մակարդակի գագաթաժողովին ընդառաջ հենց առաջին ձեռքից լսել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ ռուսական կողմի տեսակետը և ստեղծված դրությունից դուրս գալու ելքեր փնտրել:

Մոսկվայում օպերատիվ կերպով արձագանքել են այդ հարցին և առաջարկել են ԵՄ-ի առաջնորդին այցելել մարտի 19-ն»,- նշված է մեկնաբանության մեջ:

Սակայն, ինչպես ՌԴ-ի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից մեջբերում է կատարում Ria-Novost-ին, ԵՄ-ի նախագահին չեն թողել, սակայն չենք թողել հենց եվրոպական կողմը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում