Սևաստոպոլցիները գրավել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբը

Սևաստոպոլում Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի մոտ ընթացող հանրահավաքի մասնակիցները ճեղքել են արգելապատնեշը և ներխուժել զորամասի տարածք, դրա վրա բարձրացվել են Ռուսաստանի և անդրեևյան դրոշները: Այդ մասին  իրադարձությունների վայրից հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Տեղական ժամանակով ժամը 08:00-ին շտաբի շենքի մոտ հանրահավաք Է սկսվել, որի մի քանի հարյուր մասնակիցները կտրել են արգելափակոցը, ներխուժել օբյեկտի տարածք եւ փոխել դրոշները:

Այս պահին շարունակվում են հանրահավաքի մասնակիցների բանակցությունները Ուկրաինայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչների հետ: Զինծառայողների նկատմամբ բռնություն չի կիրառվում: Ռուսաստանի զինված ուժերը գործողությանը չեն մասնակցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում