Ադրբեջանում նավթամթերքների արտադրությունը կրճատվել է

Ադրբեջանում ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին նավթամթերքի արտադրությունը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 10,9 տոկոսով ընկել է: Այս մասին  հայտնում է APA լրատվական գործակալությունը’ հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությանը:

Նշված ժամանակամիջոցում Ադրբեջանում 13,6 տոկոսով կրճատվել է բենզինի արտադրությունը: Նավթաքիմիական արդյունաբերության մեջ օգտագործելու համար նախատեսված բենզինի արտադրությունը կրճատվել է 47,8 տոկոսով, կերոսինի արտադրությունը’ 2,1 տոկոսով, դիզելային վառելիքի արտադրությունը’ 15,9 տոկոսով, բիտումի արտադրությունը’ 12,4 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում