Եվրամիության ղեկավարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը

Եվրամիության անդամ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները մարտի 20-ին կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը, իսկ մարտի 21-ի առավոտյան կստորագրեն Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:

Այդ մասին ասված Է Եվրախորհրդի նիստի ծրագրում, որը մարտի 20-21-ին կկայանա Բրյուսելում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ» գործակալությանը:

Մարտի 20-ին ղեկավարները կվերադառնան օրակարգի առավել հրատապ հարցի՝ Ուկրաինայի իրադրության քննարկմանը: Մարտի 21-ին Երեւանի ժամանակով ժամը 12:30-ին Եվրամիության անդամ 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները կստորագրեն Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը: Ուկրաինական կողմից Համաձայնագիրը կստորագրի վարչապետ Արսենի Յացենյուկը»,-ասված Է ԵՄ-ի գագաթնաժողովի ծրագրում:

Ինչպես նշում Է «Ուկրինֆորմ»-ը, կողմերը որոշել են բաժանել Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագրի քաղաքական եւ տնտեսական մասերի ստորագրումը: Միեւնույն ժամանակ պաշտոնական Բրյուսելը հայտարարել Է միակողմանի կարգով ազատ առեւտրի խորը եւ համապարփակ գոտու համաձայնագրի դրույթները գործի դնելու մասին, որոնք վերաբերում են ուկրաինական արտադրանքի արտահանման սակագները չեղյալ հայտարարելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում