Ադրբեջանական դրոշը` սումգայիթցիների ոտքերի տակ

Սումգայիթի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովը հանձնարարել է քաղաքի գլխավոր փողոցների ասֆալտը ներկել ադրբեջանական դրոշի գույներով: Սումգայիթի ղեկավարի այդ որոշումն առաջացրել է քաղաքի բնակիչների բուռն զայրույթը: Այս մասին  հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:

«Հայտնի չէ, թե ինչն է հանդիսանում ադրբեջանական դրոշը սումգայիթցիների ոտքերի տակ նետելու Էլդար Ազիզովի որոշման պատճառը», -գրում է թերթը:

Քաղաքի բնակիչներն արդեն շտապում են բողոքի ակցիաներ կազմակերպել գործադիր իշխանության շենքի առջեւ: Սոցիալական ցանցերում մարտի 22-ին փողոց դուրս գալու եւ ադրբեջանական դրոշը վիրավորելու դեմ բողոքելու կոչեր են հնչում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում