Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելու իրավաբանական գործընթացը կավարտվի այս շաբաթ. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին հայտարարել է, որ ՌԴ-ի կազմ Ղրիմի և Սեւաստոպոլի մտնելու վերաբերյալ պայմանագրերի կատարման իրավաբանական գործընթացը կավարտվի այս շաբաթ, տեղեկացնում է Արմենպրեսը՝ հղում տալով  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Ներկայում գործնական քայլեր են արվում Ռուսաստանի կազմ Ղրիմի եւ Սեւաստոպոլի մտնելու մասին պայմանագրերի կատարման ուղղությամբ: Իրավաբանական գործընթացը կավարտվի այս շաբաթ»,- ասել Է նախարարը:

Նա նաեւ նշել Է, թե Ռուսաստանը պնդելու Է, որ այն երկրները, որտեղ ռուսաստանցի հայրենակիցներ են ապրում, հարգեն նրանց իրավունքներն ու ազատությունները: «Նրանց շահերը պաշտպանելու ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,- հավելել Է Լավրովը:

Արեւմուտքը միջազգային իրավունքին հետեւելու փոխարեն փորձում Է ապացուցել իր բացառիկությունը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի սուբյեկտներում դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչների նիստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում