Հայտնի են Մայդանի դիպուկահարների անունները

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը պարզել է Մայդանում կրակած դիպուկահարների ինքնությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ունիան»-ը, «5-րդ ալիք»-ին տված մեկնաբանության մեջ նշել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Օլեգ Մախնիշկինը:

«Մայդանում կրակած դիպուկհարների ինքնությունը պարզվել է:Չեմ կարող նրանց անունները նշել,սակայն նրանք հայտնի են: Հիմա միայն կարող եմ ասել, որ նրանք Ուկրաինայի քաղաքացիներ են»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում