Ադրբեջանը Իրանին տասնմեկ կալանավոր է հանձնել

Ադրբեջանը Իրանին է հանձնել իր երկրում պատիժ կրող 11 իրանցիների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» պարբերականը:

Հանձնումը տեղի է ունեցել իրանա-ադրբեջանական սահմանին: Այն իրականացվել է Ադրբեջանի և Իրանի միջև կալանավորների փոխանակման վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում: Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Մոլային նշել է, որ նման քայլի դիմելու պատճառներից մեկն էլ եղել է այն հանգամանքը, որ այդ իրանցիների բարեկամները չեն կարողացել ամեն անգամ գալ Ադրբեջան նրանց այցելության:

Այս պահին Ադրբեջանում կան 210 իրանցի կալանավորներ: Նրանց մեծամասնությունը պատիժը կրում է թմրանյութերի կիրառման և դրանց տեղափոխման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում