Ադրբեջանցի զինվոր ինքնասպան է եղել

 Այսօր ադրբեջանական բանակում ևս մեկ ինքնասպանության դեպք է արձանագրվել: Զաքաթալայում տեղակայված զորամասում 1992թ-ին ծնված Քերիմիով Ալիսախիբ Ալիբակատ օղլուն վերջ է դրել կյանքին: Ինչպես տեղեկացնում  է Haqqin.az կայքը՝ հղում կատարելով Kanal S հեռուստաալիքին, տղան մկնդեղ է խմել:

2014 թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 14 զինծառայող, որոնցից 9-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 24 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն’ 2014 թ-ի ընթացքում այդ երկրում արդեն 59 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 9-ը’ անչափահասների: 5 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում