Վրաստանը և ԱՄՆ-ն քննարկել են հարաբերությունների խորացման հեռանկարները

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպել է ամերիկյան կոնգրեսական Մայքլ Ռոջերսի և նրան ուղեկցող պաշտոնյաների հետ: Վերջիններս միասին աշխատանքային ճաշ են ունեցել:

Կողմերը քննարկել են ընթացքիկ հարցերի լայն սպեկտորը: Խոսք է գնացել տարբեր ոլորտներում  ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների խորացման մասին :
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել Ուկրաինայում և ամբողջ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Մայքլ Ռոջերսին և Կոնգրեսի այլ պատգամավորներին, որոնք աջակցում են Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում