Ադրբեջանցի զինվորն ինքնասպան է եղել

Ադրբեջանական բանակը հերթական կորուստն ունի: Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը,դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական առաջնագծում տեղակայված զորամասերից մեկում:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաստատում է կատարվածը: Հայտնի է, որ մահացածը 20-ամյա շարքային Հեյբաթօղլու Մասուդ օղլուն է, ով ինքնասպան է եղել՝ կրակելով տաբելային զենքից: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում