Ղրիմի բնակիչներին ՌԴ-ի անձնագրեր կտրվեն երեք ամսվա ընթացքում

Ռուսաստանի Միգրացիայի համերկրային ծառայությունը  հույս ունի երեք ամսվա ընթացքում ավարտել Ղրիմի բնակչության անձնագրավորումը:

«Դաշնային օրենքով միգրացիոն ծառայությանը կարգադրվում Է երեք ամսվա ընթացքում Ղրիմի բնակչությանն ապահովել անձնագրերով»,- մարտի 24-ին Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ-ի ծառայության փոխղեկավար Սերգեյ Կալյուժնին, տեղեկացնում Է  «Ինտերֆաքս»-ը:

Նրա խոսքով՝ Ղրիմում ապրում Է ավելի քան 2 մլն մարդ, որոնց պետք Է տրվեն Ռուսաստանի անձնագրեր:

«Մենք այժմ ծավալում ենք տեխնիկան, ուղարկում մեր աշխատակիցներին, որպեսզի նրանք օպերատիվ կերպով զբաղվեն փաստաթղթերի ձեւակերպմամբ»,-հայտնել Է Կալյուժնին:

Նա ասել Է, որ Ղրիմում ազգային անձնագրեր տալու ժամկետը երեքից հինգ օր Է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում