Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի խմբից դժգոհ է ընդամենը 20 մարդ

Ադրբեջանի, այսպես կոչված, «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը» Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի առջև պիկետ է անցկացրել: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, ակցիան անցկացվել է «ի բողոք ղարաբաղյան հակամարտության լուծման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անարդյունավետ գործունեության»:

Նշվում է, որ ակցիային մասնակցել է 20 մարդ, ինչից երևում է, որ Ադրբեջանում Մինսկի խմբի գործունեությունից ընդամենն այդքան քաղաքացի է դժգոհ: Ոստիկանությունը ցրել է ակցիայի մասնակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում