Ուկրաինական կողմը Ղրիմում ռազմական ունեցվածքի արժեքը գնահատել է 11 միլիարդ դոլար

Ղրիմում մնում է ավելի քան 11 միլիարդ դոլար արժեքով ուկրաինական ռազմական ունեցվածք: Այս մասին ՈՒկրաինայի խորհրդարանի ամբիոնից հայտարարել Է հանրապետության աշտպանության նախարարի աշտոնակատար Իգոր Տենյուխը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ» գործակալությանը:

«Ղրիմի Հանրապետությունում գտնվող ունեցվածքի արժեքը գնահատվում Է 11 միլիարդ 439 հազար»,- ասել Է Տենյուխը: Նրա խոսքով՝ Ղրիմից անհրաժեշտ Է դուրս բերել 36 հազար տոննա ռազմամթերք:

Ինչպես տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին, նախարարի պաշտոնակատարը նաեւ նշել Է, որ Ղրիմի զորամասերի գրեթե 19 հազար զինվորականներից ավելի քան 4 հազար ուկրաինացի զինվորականներ որոշել են ծառայությունը շարունակել Ուկրաինայի զինված ուժերում: «Նախքան ռուսական զորքերի ագրեսիան, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում եւ Սեւաստոպոլ քաղաքում տեղաբաշխված զորամասերի զինծառայողների ընդհանուր թիվը կազմում Էր 18,8 հազար»,- հայտնել Է նա:

Նախարարի տվյալների համաձայն՝ ավելի քան 4,3 հազար զինծառայողներ եւ նրանց ընտանիքների 2,2 հազար անդամներ որոշել են ծառայությունը շարունակել Ուկրաինայի զինված ուժերում եւ տարահանվել:

Նախօրյակին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն հրամանագիր Է ստորագրել Ղրիմից եւ Սեւաստոպոլից ուկրաինական զորքերի դուրսբերման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում