Ռուսաստանում կստեղծեն ազգային վճարային համակարգ

Ռուսաստանում կստեղծվի ազգային վճարային համակարգ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օրինակ բերելով Ճապոնիայի եւ Չինաստանի համանման համակարգերը:

«Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան եւ Չինաստանը, այս համակարգերը գործում են, գործում են շատ հաջող: Դրանք ի սկզբանե գործել են բացառապես որպես ազգային, մեկուսացած իրենց շուկայում, տարածքում, իրենց բնակչության համար, իսկ այժմ ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն են ձեռք են բերում»,- ասել Է Պուտինը Դաշնության խորհրդի պալատի խորհրդի անդամների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Նա հավելել Է, որ ճապոնական համակարգը, որն ստեղծվել Է որպես ազգային, այժմ գործում Է 200 երկրներում: «Ինչու՞ մենք դա չանենք: Անպայման հարկավոր Է անել, եւ մենք դա կանենք»,- ասել Է նախագահը:

Պուտինն ընդգծել Է, որ Կենտրոնական բանկը կառավարության հետ մեկտեղ ակտիվորեն աշխատում Է այս ուղղությամբ, թեեւ դա որոշակի ժամանակ կպահանջի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում