Արցախում զինվոր է զոհվել

Մարտի 27-ին ժամը 13:10-ի սահմանում Արցախում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանային արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995 թվականի ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը: Նա մահացել է:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում