Վրաստանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Ադրբեջան

Վրաստանի պաշտպանության փոխնախարար Միխեիլ Դարչիաշվիլին այցով գտնվում է Ադրբեջանում: Այս մասին  հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:Այցի շրջանակում ծրագրված են հանդիպումներ Ադրբեջանի ՊՆ-ում: Վրաստանի պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը կծանոթանա Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ակադեմիայի գործունեությանը, կայցելի Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոց և Ադրբեջանի ԶՈւ ուսումնամարզական կենտրոն: Այցը կշարունակվի մինչև մարտի 29-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում