Սիրիայի հաղթանակը շատ մոտ է` շնորհիվ իր ժողովրդի համախմբվածության. վերապատվելի Հարություն Սելիմյան

Սիրիայի հաղթանակը շատ մոտ է’ շնորհիվ իր ժողովրդի համախմբվածության և Սիրիայի արաբական բանակի, որը հերոսաբար դիմակայում է ահաբեկչական խմբավորումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին մարտի 31-ին հայտարարել է Հալեպի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարությու ն Սելիմյանը’ Քեսաբի բնակիչներին այցելության ժամանակ, ովքեր այժմ ժամանակավոր ապաստան են գտել Լաթաքիայի եկեղեցում: Այցելության նպատակն էր ծանոթանալ նրանց ապրելակերպի պայմաններին և կարիքներին այն բանից հետո, երբ զինված խմբավորումների հարձակման հետևանքով քեսաբահայերն ստիպված լքել էին իրենց տները:Իր հերթին, Լաթաքիայի նահանգապետ Ահմադ Շեյխ Աբդ ալ Կադիրը նշել է, որ իշխանությունները ջանքեր են գործադրում կարիքավոր քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

Քեսաբի բնակիչներն իրենց հերթին հաստատել են, որ շուտով կվերադառնան իրենց տները’ շնորհիվ բանակի և զինված ուժերի հաղթանակի:

Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: 700-ից ավելի հայ ընտանիքներ այժմ հաստատվել են Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Տեղի Հայ շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմ ակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում