Ուկրաինան չի գնա դաշնայնացման, բայց կանցկացնի տեղական ինքնակառավարման բարեփոխում. ԱԳՆ

Ուկրաինան չի գնա դաշնայնացման, բայց կանցկացնի տեղական ինքնակառավարման բարեփոխում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 1-ին Կիեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Դանիիլ Լուբկիվսկին:«Մենք «ոչ» ենք ասում դաշնայնացմանը, բայց «այո» ենք ասում տեղական ինքնակառավարման բարեփոխմանը, ինչն ավելի մեծ հնարավորություններ եւ լիազորություններ կտա իշխանության տեղական մարմիններին ու քաղաքացիներին: Դա հնարավոր կդարձնի այն, որ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա վերահսկել իշխանությանը եւ լսելի կլինի»,-Լուբկիվսկու խոսքը մեջբերել Է ուկրաինական ՈւՆՆ լրատվական գործակալությունը:

Ուկրաինայի դաշնայնացում անցկացնելու Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ լրագրողների հարցին, որը հնչեցվել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից, Լուբկիվսկին պատասխանել Է. «Պարոն Լավրով, ոչ մի երկիր եւ ոչ մի ժողովուրդ չի սիրում, երբ իրեն սովորեցնում են ինչպես ապրել եւ ինչ անել: Թե ինչպես կապրի Ուկրաինան, կորոշի միայն ուկրաինացի ժողովուրդը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նախօրյակին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել Է, որ Ուկրաինայի տարածաշրջանների զարգացումը տեղի կունենա բացառապես ունիտար պետության շրջանակներում՝ դրանց տնտեսական պատասխանատվության եւ իրավունքների ուժեղացման ճանապարհով:

«Այսօր Ուկրաինայում ոչ մի նախադրյալ չկա նրա դաշնայնացման համար,-նշել Է Տուրչինովը:-Ուկրաինան ունիտար պետություն Է, եւ մենք վարում ենք մեր տարածաշրջանների ինքնուրույնության եւ պատասխանատվության ուժեղացման քաղաքականություն, առաջին հերթին՝ տնտեսական»:

«Տարածաշրջանները պետք Է ուժեղ լինեն, ինքնուրույն որոշեն իրենց հեռանկարը, ինչպես դա տեղի Է ունենում Եվրոպայի բազմաթիվ քաղաքակիրթ երկրներում: Այդ ճանապարհով ենք մենք ընթանալու»,-ասել Է Տուրչինովը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի քաղաքացիները, նրա իշխանությունն իրենք կորոշեն իրենց ապագան: «Դա գլխավոր դիրքորոշումն Է, որը պաշտպանվեց Մայդանում: Հենց ուկրաինացիները կորոշեն երկրի նոր Սահմանադրության ձեւաչափն ու երկրի կացութաձեւը»,-հայտարարել Է Տուրչինովը, հավելելով, որ «պարոններ Լավրովը, Պուտինը, Մեդվեդեւը կարող են ամեն տեսակ նախագծեր առաջարկել Ռուսաստանի Դաշնության համար»:

«Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը պետք Է զբաղվի Ռուսաստանի Դաշնության խնդիրներով, այլ ոչ թե Ուկրաինայի խնդիրներով»,-նշել Է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում