ԵՄ-ն առաջընթաց չի տեսնում Արցախյան հարցում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում նկատելի առաջընթացի բացակայությունը մտահոգում է Եվրամիությանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Մալենա Մարդը, տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

«Ցավոք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի խաղաղ կարգավորման հարցում նկատելի արդյունքներ չկան: ԵՄ-ն այդ բանակցություններին չի մասնակցում, սակայն աջակցում է Մինսկի խմբի ջանքերին»,- հայտարարել է Մարդը:

Նա ընդգծել է հակամարտության լուծված չլինելու գործում առկա վտանգները ԵՄ համար: ԵՄ դեսպանը վստահեցրել է, որ ԵՄ-ն ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ հայկական և ադրբեջանական կողմերի միջև վստահության հաստատման գործում: «ԵՄ-ն ցանկանում է, որպեսզի այս իրավիճակում երկու կողմերն էլ հաղթող դուրս գան»,- եզրափակել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում