Աֆղանստանի շուրջ ՆԱՏՕ-Ռուսաստան համագործակցության նախագծերը կասեցվել են

Աֆղանստանի շուրջ ՆԱՏՕ-Ռուսաստան համագործակցության նախագծերը, ինչպես որ ՌԴ-ի հետ պրակտիկ փոխգործակցության մնացած բոլոր ձեւերը, կասեցվել են մինչեւ հունիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է դաշինքի ղեկավարության ներկայացուցիչը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի՝ Բրյուսելում ավարտված նախարարական հանդիպման արդյունքները:

«Դա ներառում Է Ռուսաստանի տարածքով Աֆղանստանում գործող ՆԱՏՕ-ի ուժերի համար բեռների տարանցման, Աֆղանստանի համար թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանների եւ երկրի ուղղաթիռային հավաքակազմի սպասարկման համար տեխնիկների պատրաստման նախագծերը, որն առավելապես բաղկացած Է խորհրդային եւ ռուսական արտադրության մեքենաներից»,-ասել է դաշինքի ներկայացուցիչը:

ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ՌԴ-ի հետ հարաբերությունների վիճակի հերթական գնահատումն անցկացնել հունիսին ուկրաինական ճգնաժամի հետագա զարգացման համատեքստում:

Ռուսական կողմն արդեն հասկանալ Է տվել, որ այդ որոշումը ձեռնտու չԷ ոչ ՌԴ-ին, ոչ ՆԱՏՕ-ին, սակայն համագործակցության կասեցումից ՌԴ-ի անվտանգությունը չի տուժի, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում