Լավրովը մտահոգություն է հայտնել Վաշինգտոնին

Մոսկվան մտահոգություն Է հայտնել Վաշինգտոնին ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների խորհրդի որոշումների կապակցությամբ:

Ինչպես ասված Է ՌԴ ԱԳ նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

«Ռուսական կողմն ընդգծել Է ներուկրաինական լայն երկխոսության հաստատմանն ուղղված ինտենսիվ համատեղ ջանքերի անհրաժեշտությունը ի շահ բոլոր տարածաշրջանների համար ընդունելի հիման վրա ազգային համաձայնության առաջխաղացման: Մտահոգություն Է հայտնվել այդ նպատակի իրագործմանը չնպաստող ՆԱՏՕ-ի Խորհրդի նախարարական նիստի եւ Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի որոշումների կապակցությամբ»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Քերին հավաստիացրել Է, որ ամերիկյան կողմը «վճռականորեն տրամադրված Է լիցքաթափելու ճարտասանությունը եւ շարունակելու Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորման նկատմամբ համաձայնեցված մոտեցումների որոնումը»,-նշել են Սմոլենսկյան հրապարակում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում