Ուկրաինայում ձերբակալվել են Մայդանի վրա կրակած դիպուկահարները

Ձերբակալվել են Կիևի բերկուտի աշխատակիցները, որոնք մեղադրվում են Մայդանում ցուցարարների վրա կրակելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-n’ հղում կատարելով Ուկրաինայի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը: Հետախուզության մեջ են գտնվում ինը մարդ, այդ թվում հատուկ դիպուկահարների վաշտի հրամանատարը: Նրանք բոլորն արդեն հարցաքննվել են ստի դետեկտորի միջոցով:

Ունիանը նշում է, որ վեց բերկուդցիների հարցաքննությունը դեռևս շարունակվում է, իսկ հինգշաբթի օրը նախատեսվում է հարցաքննել ևս 4 հատուկ ջոկատայինի:

Փետրվարի 18-20 տեղի ուենցած դեպքերի կապակցությամբ, երբ Կիևի կենտրոնում սպանվեցին տասնյակ մարդիկ, քննիչներն արդեն հարցաքննել են ոստիկանության մայրաքաղաքային ոստիկանության ավելի քան 30 հազար աշխատակիցների: Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով, Մայդանում զոհվածների թիվը հասնում է 103 մարդու: Վնասվածքներ և տրավմաներ ստացել են 1528 մարդ, 166-ը համարվում են անհետ կորած:

Հետևեք մեզ նաև Telegram-ում