ԵՄ-ն Վրաստանի քաղաքացիների համար կսահմանի ազատ վիզային ռեժիմը մինչ 2016թ-ը

Վրաստանի քաղաքացիները մինչ 2016թ-ը հնարավորություն կունանան ազատ վիզային ռեժիմով այցելել Շենգենյան երկրներ: Այս մասին հայտարարություն է արել Վրաստանի Եվրոպական և եվրո-ատլանտյան ինտեգրացիայի հարցերով նախարար Ալեքս Պետրաշվիլին:

Նա հույս է հայտնել, որ վիզային ռեժիմի ազատականացման  գործողությունների հետ կապված առաջին փուլն ավարտին կհասցվի մինչ այս տարվա ամռան վերջը, իսկ երկրորդը՝ կհաստավի մինչ Արևելյան գործընկերության 2015թ-ին Ռիգայում կայանալիք համաժողովը:

Վրացի նախարարը պնդել է, որ վիզային  ռեժիմի ազատականացումը  կտարածվի ոչ թե կոնկրետ խմբերի, այլ Վրաստանի բոլոր քաղաքացիների վրա: Միևնույն ժամանակ նա նշել է, որ դրանց թվում են նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչները, որոնք ունեն վրացական անձնագրեր:

Վիազային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանը տրվել է Վրաստանի կառավարությանը դեռևս 2013թ-ին:Եթե Վրաստանը հաջողությամբ ի կատար ածի պլանը, ապա ԵՄ-ն որոշում կկայացնի Վրաստանի բոլոր քաղաքացիների համար սահմանել ազատ վիզային ռեժիմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում