ՆԱՏՕ-ն չի վախենում Ռուսաստանից. Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ դաշինքի անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ ՌԴ-ի կողմից ագրեսիա կիրառվելու դեպքում, իրենք բոլոր հնարավոր քայլերը կձեռնարկեն, այդ թվում կդիմեն նաև ռազմական գործողությունների: Այս մասին Ռասմուսենն ասել է եվրոպական iTV հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ:

«Մենք մեզ չենք կարող թույլ տալ  նվազեցնել սպառազինման տեմպերը, երբ Ռուսաստանը համալրում է իր զինանոցը», -հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ռասմուսենը նշեց նաև, որ ռուսական զորքերին անհրաժեշտ է 3-5 օր Ուկրաինայի տարածքը գրավելու համար կամ վերցնելու այն, ինչ իրենց պետք է:Միևնույն ժամանակ նա պնդել է, որ Արևելյան Ուկրաինա մտնելը կլինի պատմական սխալ:

Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն համարվում է դաշինքի գործընկերը ՝սկսած 1997թ-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում