ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը հեռացել է պաշտոնից

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աքշին Մեհթիևը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ այդ պաշտոնից Մեհթիևի հեռանալու կապակցությամբ ՄԱԿ-ի կենտրոնակայանում հրաժեշտի ընդունելություն է տրվել, որին մասնակցել են դեսպաններ, դիվանագետներ, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է այդ պաշտոնից Աքշին Մեհթիևի հեռանալու մասին տեղեկատվությունը’ նշելով, որ դա գտնվում է երկրի ղեկավարի լիազորության շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում